Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2066 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբերի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 286303: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5870 (+28) դեպք, մահվան ևս 1238 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 22670 անձ: Ապաքինվել է 256525 անձ: