Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն աջակցում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որը կոչ է անում ստեղծել ապառազմականացված անվտանգության գոտի սահմանին ու ադրբեջանական ուժերի անհապաղ հեռացում հայկական գյուղերի մերձակայքից ու հայկական քաղաքները կապող ճանապարհներից, հայտնում է Panorama.am-ը։
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարծես, միակ հայ պաշտոնյան է, որ կանգնած է բնակչության համար: Սահմանների շուրջ ապառազմականացված գոտին լիովին արդարացված է այս պահին»,- թվիթերում գրել է Էվանսը:
Մեկ այլ գրառման մեջ Էվանսը նշում է, որ Հայաստանի օմբուդսմենը գործում է որպես իրական առաջնորդ։