ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Trump Media & Technology Group (TMTG) - ի ստեղծման մասին, որը կղեկավարի «TRUTH social» («Սոցիալական ճշմարտություն») նոր սոցիալական ցանցի ստեղծումը: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նշվում է քաղաքական գործչի անունից տարածված հաղորդագրության մեջ:
Ըստ հայտարարության՝ «TMGT- ի առաքելությունն է լինելու պայքարել Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք օգտագործել են իրենց մենաշնորհը ՝ լռեցնելու Ամերիկայի ընդդիմադիր ձայները»: