Ռուսաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել՝ դա «դելտա» շտամի AY.4.2 տարատեսակն է, որի եզակի դեպքեր են ի հայտ եկել։ Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը նախօրեին խոստովանել է, որ երկրում տարածվում է «դելտա» շտամի նոր տարատեսակը։ Ըստ բրիտանացի գիտնականների, նոր AY.4.2 տարատեսակը կարող է «դելտա» շտամից 10-15%-ով ավելի վարակիչ լինել։
«Որոշ դեպքերում վիրուսի նոր տարատեսակն անվանում են «դելտա պլյուս», սակայն այդպես էին անվանում նաև մեկ այլ տարբերակը, ուստի այժմ որոշակի խառնաշփոթ կա»,-ասել է Խաֆիզովը։
Ըստ նրա, AY.4.2 տարատեսակի լայն տարածման հավանականությունն աշխարհում և ՌԴ-ում բավականին բարձր է։ Որպես պայքարի միջոց նա նշել է պատվաստումը։
Խաֆիզովը հավաստիացրել է, որ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը բավականին արդյունավետ են նաև AY.4.2 տարատեսակի դեմ։