Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բոլոր 27 դիտակետում շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել՝ ապահովելով մարդկանց և ավտոմեքենաների անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղություններով ռուս խաղապահներն ապահովել են ավելի քան 200 միավոր տարանցիկ տրանսպորտային միջոցի և շուրջ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը:
«Դիտակետի անձնակազմը հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում: Զինծառայողներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի տեղաշարժն անցակետով: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման են ենթարկվում երկու ուղղությամբ երթևեկող բոլոր մեքենաները»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Միշինը: