Կրեմլում տեղեկություն չունեն Թուրքիայում ռազմական և քաղաքական լրտեսության կասկածանքով 4 ռուս քաղաքացու ձերբակալման մասին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խորհուրդ եմ տալիս դիմել արտաքին գործերի նախարարություն. եթե ռուս քաղաքացիներ են ձերբակալվել, ապա թուրքական կողմը պետք է տեղեկացրած լինի մեր դիվանագիտան ներկայացուցչությանը, հյուպատոսական ծառայությանը»,- ասել է Պեսկովը:
«Այս տեղեկատվությունը, իրոք, պետք է տրամադրվեր, եթե դրա մասին է խոսքը: Մենք դեռ նման տեղեկություններ չունենք», - հավելել է Կրեմլի խոսնակը: