Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդրի լուծման գործում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այժմ ամենակարևորը սահմանին (Հայաստանի և Ադրբեջանի միջև - խմբ.) իրավիճակի վերջնական կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, ոչինչ հնարավոր չէ անել առանց Ռուսաստանի մասնակցության», - ասել է Պուտինը Սոչիում «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Կան շատ պարզ և պրագմատիկ բաներ. այո՛, քանի որ քարտեզները գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էին անցնում միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային ժամանակաշրջանում: Ահա այդ փաստաթղթերի վրա հիմնվելով պետք է նստենք երկու կողմերի հետ, այնտեղ բաներ կան, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այդպես, որպեսզի դա լինի ճանաչելի, ձեռնտու երկու կողմերին էլ», - նշել է նա։