Մոսկվան, ի թիվս այլ հարցերի, դիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման բազմակողմ տարբերակ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին Սոչիում «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք աշխատում ենք դրա վրա, այդ թվում նաև մեր գործընկերների հետ։ Կարևոր է հասնել հիմնական նպատակին` անվտանգության իրավիճակին և ապագա հարաբերությունների խթանմանը: Առայժմ բոլոր նպատակները, որոնք սահմանել ենք, ընդհանուր առմամբ, կարողացել ենք ապահովել, տեսնենք, թե ինչ կլինի հետո», - ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության կետով նախատեսում է հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների գտնվելու ժամկետի հնարավոր երկարաձգում։
«Բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչպես կառուցել հարաբերությունները երկու երկրների միջև, սա ամենակարևորն է, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք դա անել», - ընդգծել է ՌԴ նախագահը: