Ռուսաստանն ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար, ռուս խաղաղապահներն իրենց պարտքն արժանապատվորեն են կատարում, այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
«Մենք արել ենք մեզանից կախված ամեն ինչ արյունահեղությունը կանգնեցնելու համար, բայց ոչ միայն: Մեր խաղաղապահներն արժանապատվորեն կատարում են իրենց պարտականությունները, ավելի քան 50 հազար փախստականներ արդեն վերադարձել են իրենց տները», - ասել է Պուտինը Վալդայի ֆորումի ժամանակ:
Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ հաջողվում է պահպանել իրավիճակը հակամարտության գոտում, այժմ այնտեղ խոշոր ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:
«Այո, ցավոք, լինում են միջադեպեր, այո, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են մահանում, սակայն դժվար է պատկերացնել ամբողջովին իդեալական պատկեր այսքան տարվա դիմակայությունից հետո », - ասել է ՌԴ նախագահը: