Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2146 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 291052: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5944(+42) դեպք, մահվան ևս 1248 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 25374 անձ: Ապաքինվել է 258486 անձ: