ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ տեղեկատվություն չունի, ինչը կարող Է մատնանշել, որ Իրանը համաշխարհային հանրակցությունից գաղտնի ուրան Է հարստացնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել Է, որ չի կասկածում Իրանում իրադրությանը համարժեք հետևելու ՄԱԳԱՏԷ-ի հնարավորություններին, եթե գործակալությանը «թույլ են տալիս դա անել»: «Ես մեծ վստահությամբ եմ վերաբերվում այնտեղ տեղի ունեցողի մասին իմանալու մեր տեսչական համակարգի կարողություններին»,-ասել Է Գրոսին: