Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա, ԱՄՆ
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա, ԱՄՆ, այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Տեղեկացնեմ, որ կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով:
Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին: Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ», - գրել է Արտակ Բեգլարյանը։