Հայաստանը նվեր կստանա «Մոդեռնա» ընկերության 620 հազար 400 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
Հոկտեմբերի սկզբին Հայաստանը ստացել էր «Մոդեռնա»-ի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ: Այն Հայաստանին էր փոխանցել Լիտվան: