Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի տնտեսական բլոկի պատասխանատուներին։
Ինչպես հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler–ին, Կարո Փայլանը շեշտել է, որ Թուրքիայում տնտեսական հիմնական սխալը ֆինանսավորման տոկոսադրույքների իջեցումն է, որի հետևենաքով դոլարն անընդհատ բարձրանում է, որին հետևում են ապրանքների ու ծառայությունների թանկացումները։
Կարո Փայլանը հիշեցրել է Էրդողանի փեսայի արած սխալները և շեշտել, որ նույն սխալները շարունակվում են հիմա։ Նա Թուրքիայի տնտեսությունը համեմատել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի հետ։