ՀՀ ՄԻՊ գրասենյակի Հանրային կապերի բաժինն արձագանքել է Պաշտպանության նախարարության մեջբերումներին՝ Արման Թաթոյանի հայտարարության վերաբերյալ։
Պատասխան հայտարարությունում ասվում է․
«1. Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:
2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:
3. Թեման համարում ենք փակված»։