Եթե ձեռք բերվի Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն, Կրեմլն այդ մասին ժամանակին կտեղեկացնի։ Ռիա նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Panorama.am-ը։
«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իսկապես նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում, նաև՝ բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։