Սուդանում զինվորականները ձերբակալել են վարչապետին և 4 նախարարների
Սուդանում զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ Աբդալլա Համդոկին, չորս նախարարների, ինչպես նաև Խարթում նահանգի պաշտոնյաների: Բանակն արգելափակել է մայրաքաղաք բոլոր մուտքերը, հայտնում է Al Hadath հեռուստաընկերությունը:
Ձերբակալվածների թվում է կապի, տեղեկատվության, ֆինանսների և արդյունաբերության նախարարները:
Հաղորդվում է, որ ձերբակալությունները շարունակվում են:
Խարթումում ամբողջությամբ անջատված է ֆիքսված և բջջային կապը, ինչպես նաև ինտերնետը:
Սպասվում է Ինքնիշխանության խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Բուրխանի ելույթը, ով կբացատրի, թե ինչ է կատարվում երկրում: