2022 թվականի պաշտպանական բյուջեն 2021 թվականի պլանի համեմատ ավելի է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ, «Բյուջե 2022»-ի նախագծի նախնական քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Այսօր-ը:
«Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը», - ասել է վարչապետը։