ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև մանդատների բաշխումը։
Ըստ այդ՝
Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ, այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:
Գորիսի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքն ունի 13 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 մանդատ, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1։
Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ «Հանրապետություն» կուսակցությունն ունի 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 2, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։
Տաթևի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 7 մանդատ ունի, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 6, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։
Տեղ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 2 քաղաքական ուժ․ 10 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը, 5 մանդատ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Դիլիջանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ 13 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 5 մանդատ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, 2 մանդատ՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, 1 մանդատ՝ «Հանրապետություն» կուսակցությունը։