Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինծառայողներն Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում անցկացրած զորավարժություններից հետո սկսել են զորքերի և զինտեխնիկայի դուրս բերումը Տաջիկստանից:
«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները, որոնք մասնակցել են ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին, սկսել են վերադառնալ մշտական տեղակայման դիրքեր»,- հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նշենք, որ հոկտեմբերի 18-ից 23-ը Տաջիկստանում անցկացվել են ՀԱՊԿ երեք զորավարժություններ: