Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը պետք է կենտրոնանա տասնյակ հազարավոր միլիարդ դոլարների ֆինանսավորման վրա՝ վերականգնելու այն վնասը, որը կարող է պատճառել Իրանի ցնցող պատասխանը, փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը:
Շամխանին այդ մասին հայտարարել է թվիթերում՝ արձագանքելով այն լուրերին, թե Իսրայելի ռեժիմը միջոցներ է հատկացրել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելը մտադիր էմոտ 1,5 միլիարդ դոլար հատկացնել իր զինված ուժերին` Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր հարվածների նախապատրաստելու համար:
«Իրանի դեմ ոճրագործություններին 1,5 միլիարդ դոլար բյուջե հատկացնելու փոխարեն, սիոնիստական ռեժիմը պետք է կենտրոնանա տասնյակ հազարավոր միլիարդ դոլարների ֆինանսավորման վրա՝ վերականգնելու այն վնասը, որը կպատճառվի Իրանի ցնցող պատասխանից», - ասվում է նրա թվիթերյան գրառման մեջ: