Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմն արժանացել է «Մարդասիրությունը ժամանակակից աշխարհում» մրցանակին Ռուս-ամերիկյան վավերագրական ֆիլմերի 14-րդ փառատոնում, հայտնում է armradio-ն:
Ջո Բերլինգի, Չիփ Ռոզենբլումի և Էրիկ Էսրաիլյանի կողմից արտադրված «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտում և նկարագրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին:
Ֆիլմում օգտագործվել է ցեղասպանությունից փրկվածների հին տեսագրություններն ու պատմաբանների մեկնաբանությունները` այսպիսով ընդհանուր պատկերացում տալով ոճրագործության մասին։