Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1517 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբերի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 298 069: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 6112 (+57) դեպք, մահվան ևս 1263 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 27692 անձ: Ապաքինվել է 263002 անձ: