Սուդանի խնդրով միջազգային «եռյակը», որի մեջ մտբում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, զինվորականներից պահանջում է ազատ արձակել քաղաքացիական կառավարության ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
««Եռյակը» խորապես անհանգստացած է Սուդանում ստեղծված իրադրությամբ և դատապարտում է պետական հաստատությունների աշխատանքի դադարեցումը, արտակարգ դրություն հայտարարելը և զինվորականների կողմից վարչապետ (Աբդալա) Համդոքի, ինչպես նաև քաղաքացիական ղեկավարության մյուս անդամների ձերբակալումը: Մենք կոչ ենք անում անվտանգության ուժերին՝ անհապաղ ազատ արձակել անօրինականորեն ձերբակալվածներին», -ասվում է «եռյակի» հայտարարության մեջ:
Զինվորականների գործողությունները «եռյակն» անվանել է Սուդանում «հեղափոխության դավաճանություն»: