Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Արցախի օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանում։ Օդանավակայանում Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։