Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, համաձայն Գերմանիայի Սահմանադրության, կանցլեր Անգելա Մերկելին խնդրել է կատարել իր պարտականությունները մինչև խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Այս խնդրանքը բխում է հիմնական օրենքի 69-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր անցկացվում է 20-րդ գումարման Բունդեսթագի հիմնադիր համագումարը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Խորհրդարանի հիմնադիր ժողովի օրը ավարտվում են կանցլերի և նախարարների լիազորությունները։ Եթե մինչ այդ պահը նոր կաբինետը դեռ ձևավորված չլինի, իսկ ներկայումս հենց այդպիսի վիճակ է Գերմանիայում, ապա ներկայիս կառավարությունն իր լիազորությունների ժամկետն ավարտելու է միայն ֆորմալ առումով, բայց առանց սահմանափակումների շարունակելու է կատարել բոլոր պարտականությունները։