Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհանգստացած է հանրապետության արևմտյան սահմանին «Leopard» տանկերի հայտնվելու հանգամանքով:
«Դուք շատ լավ տեսնում եք, դուք այստեղ ավելի շատ Արևմուտքում եք, քան մնացածը: Եվ դուք տեսնում եք, թե ինչ է կատարվել և ինչ են ուզում մեզանից։ Երեկ արդեն «Leopard» տանկեր են տեղադրել մեր սահմանին»,- ասել է Լուկաշենկոն Լիդա (Գրոդնոյի շրջան) կատարած այցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այդ կապակցությամբ նա դիմել է իր օգնական, Գրոդնոյի շրջանի տեսուչ Յուրի Կարաևին։ «Նայեք այնտեղ, դուք գեներալ եք, ի թիվս այլ բաների, թե ինչ են նրանք անում սահմաններից դուրս: Ժամանակին կանխատեսումներ արեք: Նրանք ծայրահեղ սրիկաներ են: Վախենամ, նրանք այստեղ պատերազմ սանձազերծեն», - ասել է Լուկաշենկոն: