Ճապոնացիները դուրս են եկել Տոկիոյի փողոցներ՝ բողոքելու արքայադուստր Մակոյի և ծագումով ճապոնացի, ամերիկացի Կեյ Կոմուրոյի ամուսնության դեմ։ Այս մասին հայտնում է Metro պարբերականը։ Ճապոնիայի միապետության ապագայով մտահոգված քաղաքացիները դուրս են եկել «Ո՞վ է վճարելու իրենց կյանքի համար Նյու Յորքում» և «Ճապոնիան իրավական պետություն է» պաստառներով։
«Այսօր տասնյակ մարդիկ դուրս են եկել փողոց։ Մենք ուզում ենք ճշմարտությունն ասել, թե որքան տհաճ է այս ամուսնությունը հասարակության համար։ Ես չեմ ցանկանում, որ կայսերական ընտանիքը ներգրավված լինի որևէ հանցագործության մեջ»,- ասել է ցուցարարներից մեկը։
Արքայադուստր Մակոն հասարակ քաղաքացի Կեյ Կոմուրոյի հետ պաշտոնապես ամուսնացել է հոկտեմբերի 26-ին: Նրանց հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականին, սակայն հետաձգվել է։ Հարսանիքից հետո նախատեսվում է, որ նորապսակները կմեկնեն ԱՄՆ-ը, իսկ արքայադուստրը կհրաժարվի կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից։