Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է՝ Փելա սարում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել:
«ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը պատգամավորներին պարզաբանում է տվել ու արձանագրել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: 2020 թվականի դեկտեմբերից սահմանապահ մեր ծառայությունը ծառայութուն էր իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում: Ես չգիտեմ՝ ուրիշ ինչի մասին կարելի է արձանագրում անել», - ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերից ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ:
«Ուրիշ ի՞նչ հարց կա», - ասել է Փաշինյանը: