Ռուսաստանը, Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում, վերստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինչ վերաբերում է ուկրաինական զինուժի կողմից Դոնբասի դիրքերում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառման մասին հաղորդագրություններին, ապա մենք այժմ վերստուգում ենք այս տեղեկատվությունը: Վերջին հայտարարություններից, որոնք հարդում են Կիևի իշխանությունների կողմից, շատ դժվար է պարզել, թե որտեղ է ճշմարտությունը և որտեղ է հորինվածքը։ Եվ հիմա մենք վերստուգում ենք բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում օգտագործել են թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։