Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2307 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբերի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 302450: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 6189 (+38) դեպք, մահվան ևս 1280 (+11) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 30303 անձ: Ապաքինվել է 264678 անձ: