Դպրոցական աշնանային արձակուրդը չի երկարաձգվել ևս երկու շաբաթով
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի հաստատում լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով։
Նախարարությունից նշել են, որ դա չի համապատասխանում իրականությանը: