Ադրբեջանը ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարում է, բայց դրանք կանխվում են, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, հաղորդում է Aysor-ը։
«Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են, որ այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ որոշակի առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,- ասաց փոխնախարարը։