Անդրկովկասում տրանսպորտային ահղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների օպտիմալ ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունների առնչությամբ Մոսկվայի դիրքորոշման մասին, հաղորդում է News.am-ը։
Նրա խոսքով՝ այդ ձևաչափով արդեն 8 նիստ է կայացել, և բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը։ «Մենք ճիշտ ենք համարում հավատարիմ մնալ հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ համաձայնությունների իրականացմանը»,-նշել է Զախարովան։