ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ակնկալում է հանդիպել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովի շրջանակներում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ղեկավարի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը ԱՄՆ վարչակազմի ղեկավարի ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրան հարցրել են, թե արդյոք Բայդենը մտադիր է Գլազգոյում հանդիպել Էրդողանի հետ: «Ակնկալում եմ, որ նա կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ Գլազգոյում։ Ես ոչ մի հաստատում չունեմ, բայց կարծում եմ, որ [ԱՄՆ] նախագահը ակնկալում է դա», - ասել է Սալիվանը: