Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2096 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբերի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 304546: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 6232 (+43) դեպք, մահվան ևս 1288 (+8) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 31090 անձ: Ապաքինվել է 265936 անձ: