«Հյուսիսային հոսք-2» գազատարի առաջին գիծը լցվել է գազով և պատրաստ է շահագործման, երկրորդն էլ կարող է լցվել մինչև տարեվերջ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ավստրիական OMV ընկերության ղեկավար Ալֆրեդ Շտերնը:
«Առաջին գիծը գազով է լցվել, հետևաբար այն արդեն պատրաստ է շահագործման։Նախագծի օպերատորը հույս ունի, որ մինչև տարեվերջ շահագործման պատրաստ կլինի նաև երկրորդ գիծը», ասել է Ալֆրեդ Շտերնը:
««Հյուսիսային հոսք-2»-ը կարող է կարևոր ներդրում ունենալ եվրոպական գազային ենթակառուցվածքների զանազանության գործում և կարող է օգնել հավասարակշռել պահանջարկն ու առաջարկը»,- հավելել է նա: