Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի ոչխարները
Ադրբեջանցիներն այսօր վերադարձրել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի բնակչին պատկանող 106 ոչխարները:
«Այսօր հոկտեմբերի 29-ին Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և Ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները», - ասվում է Տեղի համայնքապետարանրի տարածած հաղորդագրության մեջ: