Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խնդիրներով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ուրբաթ օրը քննարկել են իրավիճակը Սիրիայում, այդ թվում՝ Աստանայի ձևաչափում փոխգործակցության համատեքստում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մերձավոր Արևելքի ակտուալ հարցերի շուրջ մտքերի խորը փոխանակության ընթացքում շեշտը դրվել է Սիրիայում իրավիճակի զարգացման վրա, այդ թվում՝ Աստանայի ձևաչափում փոխգործակցության համատեքստում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
«Ուշադրության կենտրոնում էր նաև իրավիճակը Եմենում, Իրաքում և Պարսից ծոցի տարածքում»,- նշել են նրանք Սմոլենսկայա հրապարակում։