ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ օրը Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են համաճարակի դեմ պայքարին և կլիմայական ճգնաժամի հաղթահարմանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նա [Բայդենը] բարձր է գնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում իր առաջնորդության համար, ինչպես նաև նրա ակտիվ աջակցության համար », - ասվում է զեկույցում:
Բացի այդ, ամերիկացի նախագահը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին «աղքատներին ու սովից, հակամարտություններից ու հալածանքներից տառապողներին աջակցելու համար»։