Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը հայտնել է, որ մարդն ինքնասպանություն գործելու իրավունք ունի, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Օրենքն ասում է, որ մարդն իրավունք ունի ինքնասպանության։ Բնականաբար, պետությունը պատասխանատվություն չի ստանձնում այդ որոշման համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության ղեկավարը բացառել է նաև Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխումը կամ վաղաժամկետ ազատումը։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ դա կնշանակի, որ «կառավարությունը չի հարգում երկրի օրենքները»։