ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ինքը չի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Իտալիայում G20 գագաթաժողովի շրջանակներում, սակայն զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ոչ, ես Հռոմում չեմ հանդիպել Էնթոնի Բլինկենի հետ, չգիտեմ՝ նա այստեղ է, թե ոչ»,- ասել է նա լրագրողներին։
Ինչպես հավելել է նախարարը, «երեկ ընթրիքի ժամանակ մեզ հաջողվեց զրուցել նախագահ Բայդենի հետ»։