Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն-2021» խաղաղապահ զորավարժություններ տեղի կունենան Ռուսաստանի տարածքում նոյեմբերի 8-12-ը։ Այս մասին լրագրողներին երկուշաբթի տեղեկացրել են Զորավարժությունների միավորված մամուլի կենտրոնում։
«Կազանի Ժուկովի շքանշանակիր հրամանատարական բարձրագույն տանկային ուսումնարանի զորախմբավորման (Հավաքական ուժերի) վարժադաշտում ՀԱՊԿ-ը կիրականացնի ՀԱՊԿ Հավաքական խաղաղարար ուժերի խաղաղապահ գործողություն»,- ասել են զորավարժությունների մամուլի կենտրոնում։
Գործողությունների ընթացքում խաղաղապահ ուժերը կհղկեն բլոկպոստի, փախստականների ճամբարի խնդիրների, հումանիտար բեռներով շարասյուների ուղեկցման, բնակավայրի արգելափակման, «գրոհայինների» զավթած շենքի գրոհի, ինչպես նաև «պատանդներին» ազատ արձակելու և տուժածներին օգնության ցուցաբերման գործնական հմտությունները։
Զորավարժություններին կմասնակցեն կազմակերպության երկրների զորակազմերը, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, ՀԱՊԿ Միավորված շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը, ներքին գործերի մարմինների, ազգային գվարդիաների, ինչպես նաև ԱԻՆ կազմավորումները։ Զորավարժությունների ամփոփիչ փուլին կհրավիրվեն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի, Սերբիայի, Ուզբեկստանի և Մոնղոլիայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։