Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը կքննարկվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Այս մասին հայտնում է ՄԹ Հայ դատի հանձնախումբը։
Նոյեմբերի 9-ին Համայնքների պալատում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումը, փոխանցում է Panorama.am-ը։
Օրինագիծը կներկայացվի պահպանողական պատգամավոր Թիմ Լաֆթոնի կողմից։
«Եթե օրինագիծն անցնի այս փուլը, Մեծ Բրիտանիան մեկ քայլ ավելի մոտ կլինի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը»,-նշում է Հայ դատի հանձնախումբը։