Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք ներում չի շնորհելու երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին և չի պատրաստվում այլևս քննարկել այդ հարցը։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Նախկին նախագահին ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը պարզ է և անփոփոխ. ոչ և երբեք... Ես երբեք չեմ վերադառնա այս հարցին», - ասել է նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:
Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարում։
«Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալի, ո՛չ անմեղ զոհի չափանիշներին, նա երկիր է ժամանել ինքնակամ և ապօրինի։ Նրա ժամանման նպատակն ապակայունացումն էր», - ասել է պետության ղեկավարը։