2021 թվականի նոյեմբերի 5-ին Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից: