Երկուշաբթի Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցի ուսումնավարժարանում մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն - 2021» համատեղ զորավարժությունները. դրանք կտևեն մինչև նոյեմբերի 12-ը։ Գործնական գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զորամիավորումները, հայտնում է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անխախտելի եղբայրություն-2021» զորավարժությունների ընթացքում զորքերը կցուցադրեն ուժեղացված պատրաստությունը ՀԱՊԿ ուժերի մասշտաբով պահանջված թեմայի՝ հետկոնֆլիկտային կարգավորումների շրջանակում»,- նշել է զորավարժության ղեկավար, Կենտրոնական ԿՌՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը։
Ընդհանուր առմամբ, վարժանքներին կմասնակցի ավելի քան 1.7 հազար մարդ, որոնք ներկայացնում են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերն ու իրավապահ մարմինները։ Զինծառայողները կգործարկեն ավելի քան 300 զինատեսակ, այդ թվում՝ Կենտրոնական ռազմական օկրուգի ութ «Մի-8» և «Մի-24» ուղղաթիռ։