Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հայտարարել է, որ պաշտոնը թողնելուց հետո քաղաքականությամբ չի զբաղվելու։ Գազետա.ռու-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է Deutsche Welle-ին։
Նրա խոսքով, սկզբում ինքը մի փոքր կհանգստանա, և անպայման «կկարդա ու կքնի»։
«Ես արդեն ասել եմ, որ նախ մի փոքր կհանգստանամ, հետո կտեսնենք, թե ինչ կգա իմ մտքին»,- ասել է նա։