Իրանական բանակի «Զոլֆագար 1400» ծածկանունով զորավարժությունները սկսվել են կիրակի օրը Հորմոզգան, Սիստան և Բելուջիստան նահանգներում, Մաքրանի ափին և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Զոլֆագար 1400» զորավարժություններն անցկացվում են Իրանի ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի և ցամաքային զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ։
Ծովակալ Մուսավին ասել է, որ «Զոլֆագար 1400» զորավարժությունների ուղերձը խաղաղություն և բարեկամություն հաստատելու պատրաստակամությունն է՝ հենվելով սեփական հնարավորությունների վրա։