ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախ բացահայտորեն մերժում է «Ամերիկան առաջինը» (America first) սկզբունքը։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, CNN-ին ասել է պետության ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Այս սկզբունքն իրականում Ամերիկային վերջին տեղում է դնում»,- պարզաբանել է պաշտոնյան։
Բայդենի դիրքորոշումը, ըստ Սալիվանի, թելադրված է Դոնալդ Թրամփի գործողություններից տարբերվող քաղաքական կուրս վարելու մտադրությամբ։
«Ամերիկան առաջինը» գաղափարը ենթադրում է, որ ազգային առաջնորդը առաջնահերթություն է տալիս իր երկրի ներքին գործերին և նվազագույնի է հասցնում միջամտությունն այլ պետությունների քաղաքականությանը: